ՀՀ-ն ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նստաշրջանի փոխնախագահ
Նմանատիպ
ՀՀ–ն 2-րդ անգամ անընդմեջ ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նստաշրջանի փոխնախագահ։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ նշելով, որ Գլխավոր համաժողովի նստաշրջանի նախորդ ընտրությունները կայացել էին 2021 թ.։
Նրա փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում մասնակցել է ՅՈւՆԵՍԿՕ-ի 42-րդ նստաշրջանի Գլխավոր համաժողովին` ընդգծելով կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները և Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության խնդիրը։
Ամփոփելով նախորդ շաբաթ ՅՈւՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներգրավվածությամբ կայացած կարևոր միջոցառումները` Բադալյանը նշել է, որ նախարար Միրզոյանը համաժողովի շրջանակներում հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ և մտահոգություն հայտնել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման, պղծման կամ յուրացման հիմնավոր ռիսկերի առնչությամբ՝ ընդգծելով մշակութային հուշարձանների պահպանությանը ՅՈւՆԵՍԿՕ-ի գործուն ներգրավման անհրաժեշտությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում