Իսլամական աշխարհի խնդիրները կարող են լուծվել համախմբվածության միջոցով
Նմանատիպ
Իսլամական աշխարհում մեր բոլոր խնդիրները կարող են լուծվել միասնության և համախմբվածության միջոցով: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ ելույթ ունենալով Պաղեստինում տիրող իրավիճակի վերաբերյալ Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում, հայտնում է IRNA-ն։
«Այսօր յուրաքանչյուրը պետք է կողմնորոշվի, թե որ ճակատում է նա՝ պատվո ճակատի՞, թե՞ չարիքի ճակատում՝ Ամերիկայի և Սիոնիստական ռեժիմի գլխավորությամբ»,- ասել է նախագահը։
Նա նշել է, որ սիոնիստական ռեժիմը ԱՄՆ-ի լիակատար աջակցությամբ Գազայի վրա է գցել Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբերին համարժեք ռումբեր։ Ինչպես նաև, ըստ նրա, Միացյալ Նահանգները, աջակցելով Իսրայելի հանցագործություններին, խաթարել է բոլոր միջազգային կազմակերպությունների արդյունավետությունը:
«Հուսով եմ, որ իսլամական երկրների ղեկավարների այսօրվա գագաթնաժողովը կհանգեցնի Պաղեստինի ժողովրդի օգտին որոշման։ Մենք կոչ ենք անում ամբողջությամբ վերացնել Գազայի հատվածի շրջափակումը և բացել Ռաֆահ անցակետը՝ առանց մուտքի սահմանափակումների կամ պայմանների»,- շեշտել է նա։
Ռաիսիի խոսքով՝ Պաղեստինի հարցի միակ լուծումը դիմադրությունն է։
Այնուհետև Ռաիսին դիմել է իսլամական պետությունների առաջնորդներին. «Այսօր մենք աստվածային փորձության ենք ենթարկվել: Եթե այսօրվա գագաթնաժողովին չհաջողվի լուծում գտնել, երկրները կարող են ինքնուրույն քայլեր ձեռնարկել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում