Ջոկովիչը երաշխավորել է՝ տարին կավարտի առաջին ռակետի կարգավիճակում
13/11/2023 13:22
Նմանատիպ
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը երաշխավորել է տարեվերջին աշխարհի առաջին ռակետի կոչումը։
Դա տեղի է ունեցել ATP Ամփոփիչ մրցաշարի առաջին խաղում Ջոկովիչի հաղթանակից հետո, որտեղ նա 7:6 (7:4), 6:7 (1:7), 6:3 հաշվով հաղթել է Դանիայի ներկայացուցիչ Հոլգեր Ռունեին։
Նշենք, որ մրցաշարի մեկնարկից առաջ վարկանիշային աղյուսակի առաջին տեղին էր հավակնում նաև իսպանացի Կարլոս Ալկարասը։
Դրա համար նա պետք է դառնար Ամփոփիչ մրցաշարի չեմպիոն՝ չկրելով ոչ մի պարտություն, և հուսալ, որ սերբ թենիսիստը կպարտվի խմբային փուլում իր բոլոր հանդիպումներում։
Խմբի մեկ այլ խաղում իտալացի Յանիկ Սիները 6։4, 6։4 հաշվով հաղթել է Հունաստանի ներկայացուցիչ Ստաֆանոս Ցիցիպասին։
ATP Ամփոփիչ մրցաշարը տեղի կունենա նոյեմբերի 12-ից 19-ը Թուրինում (Իտալիա): Մրցաշարի գործող չեմպիոնը Ջոկովիչն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում