Էրդողանի հետ զրույց ՌԴ նախագահի գրաֆիկում դեռ չկա. Պեսկով
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազայի հարցով երկուշաբթի կվերսկսի «հեռախոսային դիվանագիտությունը» համաշխարհային առաջնորդների հետ, հնարավոր են նաև բանակցություններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Թուրքիայի առաջնորդի գրասենյակում ունեցած իր աղբյուրին հղումով։
«Պարոն նախագահը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովից հետո կվերսկսի իր ավանդական «հեռախոսային դիվանագիտությունը» համաշխարհային առաջնորդների հետ Գազայում տիրող իրավիճակի կարգավորման թեմայով»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Գործակալության աղբյուրը պատասխանել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների միջև հնարավոր բանակցությունները ևս բացառված չեն։
Սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում դեռ չկա, սակայն նման շփումը սովորաբար համաձայնեցվում է մի քանի ժամում։
«Ոչ, նախագահի ժամանակացույցում դեռ նման զրույց չկա։ Սակայն բարձր մակարդակով զրույցները թուրքական կողմի հետ մեզ մոտ համաձայնեցվում է ընդամենը մի քանի ժամում, այդ պատճառով որևէ խնդիր չի առաջանա», – ասել է Պեսկովը լրագրողներին` ի պատասխան թուրքական կողմի հաղորդագրությունը մեկնաբանելու խնդրանքին։
Միևնույն ժամանակ, Պուտինի մամուլի քարտուղարի խոսքով` նման զրույցների օրակարգը միշտ ավելի ընդարձակ է։ Դա, ինչպես նշել է Պեսկովը, կապված է ռուս–թուրքական հարաբերությունների զարգացման հարցերի լայն շրջանակի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում