Santa Cruz de la Sierra
+20°C
8
La Paz
+6°C
15
Trinidad
+21°C
8
Sucre
+9°C
8
Tarija
+12°C
8
Potosí
0°C
8
Oruro
+6°C
8
Cochabamba
+13°C
8
Cobija
+21°C
18
Widget clima HTML para el sitio web de sharpweather.com

Քերոբյանը Ճապոնիայում քննարկել է առևտրաշրջանառությանը վերաբերող հարցեր

Քերոբյանը Ճապոնիայում քննարկել է առևտրաշրջանառությանը վերաբերող հարցեր

Հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը վերաբերող գործնական հարցեր են քննարկվել այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ Ճապոնիա կատարած այցի շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Քերոբյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության (JETRO) կենտրոնական գրասենյակի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Նորիհիկո Իշիգուրոյի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը:

«Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային գրավչությունը, գործարարությամբ զբաղվելու դյուրին պայմանները և օրեցօր ավելի ազատականացող օրենսդրությունը և ընդգծել այս ամենի մասին ճապոնացի գործարարների իրազեկվածությունը բարձրացնելու անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նորիհիկո Իշիգուրոն պատրաստակամություն է հայտնել այս հարցում աջակցել հայկական կողմին։ Նա նաև խոսել է Հայաստանի համատեղ գործարար միջոցառումներ իրականացնելու մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում