Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին

Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր:

Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չմասնակցեց Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը, որը նախատեսված էր նոյեմբերի 8-ին Մոսկվայում։ Իսկ ավելի վաղ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը չէին մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին, որը կազմակերպվել էր Բիշքեկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում