Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը ծանոթացել է նորաբաց ֆիզիոթերապեւտիկ բաժանմունքի, ժամանակակից բուժտեխնիկայով վերազինված լաբորատորիայի եւ ակնաբուժական բաժանմունքի պայմաններին: Երկրի ղեկավարը կարեւորել է բժշկական հաստատությունների տեխնիկական հագեցվածության մակարդակի հետեւողական բարձրացումը, մատուցվող բժշկական ծառայությունների տեսակների ընդլայնումը՝ այն համարելով առողջապահության զարգացման հիմնական ուղղություններից մեկը:

Նախագահին ուղեկցել են առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում