Էրդողանը շարունակում է իր «խաղաղարար» գործունեությունը
14/11/2023 13:27
Նմանատիպ
Էրդողանը պատրաստվում է շուտով զանգահարել 45 երկրների ղեկավարներին, որոնք ձեռնպահ են մնացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Մերձավոր Արևելքում հրադադարի մասին բանաձևի վերաբերյալ քվեարկությունից։ Թուրքիայի նախագահը մտադիր է կենտրոնանալ աֆրիկյան երկրների վրա։ Այս մասին գրում են թուրքական լրատվականները։
Բացի այդ, Էրդողանը նախատեսում է զրուցել Ալբանիայի, Ավստրալիայի, Բուլղարիայի, Ֆինլանդիայի և Էստոնիայի ղեկավարների հետ։
Նա նաև կհիշեցնի, որ Անկարան հացահատիկային միջանցք ստեղծելու իր նախաձեռնությամբ շատ երկրների «փրկեց պարենային ճգնաժամից և կխնդրի նրանց չլռել Պաղեստինի մասին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում