Կրեմլը արձագանքել է զենք մատակարարելու վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումներին

Կրեմլը արձագանքել է զենք մատակարարելու վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումներին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հայտարարությունն այն մասին, թե իբր Ռուսաստանն ու Չինաստանը օգնում են ԿԺԴՀ-ին սպառազինությունների վերահսկման պատժամիջոցները շրջանցելու հարցում, անհիմն է և չհաստատված: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք, իհարկե, տեսել ենք (այդ հայտարարությունը): Բայց բոլոր նման հայտարարությունները բացարձակապես անհիմն են, դրանք ոչնչով չեն հաստատվում։ Յուրաքանչյուր նոր նման հայտարարություն ավելի է արժեզրկում բոլոր մյուսներին»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում