Սի Ծինփինը Բայդենի հրավերով մեկնել է ԱՄՆ
14/11/2023 18:26
Նմանատիպ
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը այսօր երեկոյան Պեկինից մեկնել է ԱՄՆ։ Այս մասին հայտնում է Սինհուա գործակալությունը։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հրավերով Սի Ծինփինը կմասնակցի Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպմանը Սան Ֆրանցիսկոյում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առաջնորդների 30-րդ ոչ պաշտոնական հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Սան Ֆրանցիսկոյում APEC-ի ֆինանսների նախարարների հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հայտարարել էր, որ Չինաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հեշտ չի լինի։ Նա նշել էր ,որ այնուամենայնիվ, հույս կա, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովը ԱՄՆ-Չինաստան համագործակցությունը ճիշտ ուղու վրա կդնի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում