Հունգարիան և ՌԴ-ն ստորագրել են «Պակշ-2» ԱԷԿ-ի կառուցման աշխատանքների ծրագիրը
Նմանատիպ
Հունգարիան և Ռուսաստանը ստորագրել են «Պակշ-2» ԱԷԿ–ի կառուցման աշխատանքների ծրագիրը: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն ԱԷԿ-ի տարածքում «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է Ռիա Նովստին։
«Այսօր մենք ստորագրել ենք առաջիկա տարիների աշխատանքային ռեժիմի ծրագիրը, և դրա հիման վրա կարող եմ ասել, որ հաջորդ տասնամյակի սկզբին կկարողանանք ցանցին միացնել նոր ԱԷԿ-ը, որը մենք կառուցում ենք», – ասել է Սիյարտոն:
Նախարարի խոսքով՝ հարթակում շարունակվում են փորման աշխատանքները, 77 տոկոսով ավարտվել է հակաֆիլտրացիոն վարագույրի կառուցումը, իսկ նոյեմբերի սկզբին, ըստ ժամանակացույցի, սկսվել է հողի ամրացումը, որը 17 հեկտար տարածք կընդգրկի: Հաջորդ վեց ամիսների ընթացքում հարթակում նախատեսվում է 60 շինություն կառուցել։
2014-ի վերջին Ռուսաստանը և Հունգարիան «Պակշ» ԱԷԿ-ում նոր թիվ 5 և թիվ 6 էներգաբլոկների կառուցման մասին փաստաթղթեր ստորագրեցին: Հաղորդվում էր, որ Ռուսաստանը Հունգարիային«Պակշ-2» նախագծի համար մինչև 10 մլրդ եվրո պետական վարկ կտա, իսկ աշխատանքների ընդհանուր արժեքը կկազմի 12,5 մլրդ եվրո: էներգաբլոկների կառուցման լիցենզիան արդեն տրվել է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում