Իրանը տարածաշրջանի երկրների հետ տարանցիկ առևտրի մասին համաձայնագրեր է կնքել
Նմանատիպ
Իրանական կողմը Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների գագաթնաժողովում հինգ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրաքի, Սիրիայի և Թուրքմենստանի հետ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակում տարանցիկ առևտրի մասին համաձայնագրեր է կնքել: Ինչպես փոխանցում է «Tasnim» գործակալությունը, տեղեկությունը հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազարպաշը։
«ՏՀԿ-ի գագաթնաժողովում ընդգծվել են տարանցիկ հնարավորությունները, Իրանը հիշատակվել է որպես գլխավոր առանցքներից մեկը, օրակարգում հարավ-արևելքից դեպի հյուսիս միջանցքի շինարարության ավարտն է, ինչպես նաև Ռուսաստանի, Իրաքի, Սիրիայի, Հայաստանի և Թուրքմենստանի հետ համաձայնագրեր են ստորագրվել այդ երկրների հետ տարանցիկ առևտրի զարգացման վերաբերյալ», – ասել է Բազարպաշայը։
Նա նաև նշել է, որ իրանական կողմն առաջիկայում կավարտի Պարսից ծոցի նավահանգիստները Կասպից ծովի նավահանգիստներին կապող տրանսպորտային միջանցքի շինարարությունը:
ՏՀԿ 16-րդ գագաթաժողովն անցկացվել է նոյեմբերի 8-9-ը Տաշքենդում։
ՏՀԿ-ն տարածաշրջանային միջպետական տնտեսական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1985 թվականին։ Նրա կազմում ընդգրկված են Իրանը, Պակիստանը, Թուրքիան, Ղազախստանը, Ադրբեջանը, Աֆղանստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում