Վրաստանում քննարկվել է թուրք-ադրբեջանա-վրացական ռազմական համագործակցությունը

Վրաստանի պաշպանության նախարար Իրակլի Ալասանիան այսօր հանդիպել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նաջեթ Օզելին: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը: Ինչպես տեղեկացրել է Վրաստանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը, երկկողմ հանդիպման հիմնական թեման տարածաշրջանային անվտանգությունը վերաբերող հարցերն են: Թուրքական կողմը խոստացել է Վրաստանին օգնություն ցուցաբերել ՆԱՏՕ-ի հիմնական փաթեթն իրագործելու հարցում:

Վրաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին աջակցություան և ԶՈՒ-ի զարգացման հարցում ունեցած ավանդի համար:

Ալասանիան ընգծել է ադրբեջանա-թուրքա-վրացական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Նրա խոսքերով հարկ է արագացնել համատեղ զորավարժությունները:

«Մենք քննարկել ենք երկկողմ, ինչպես նաև եռակողմ ձևաչափին վերաբերող հարցեր: Դա վերաբերում է համատեղ զորավարժություններին, ճգնաժամային իրավիճակներում համատեղ պաշպանական մեխանիզմների ստեղծմանը և ենթակառուցվածքների զարգացմանը, որոնք կապում են երեք երկրները միմյանց»,-ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում