Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափին․ ԱԳՆ

Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափին․ ԱԳՆ

Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին հարցազրույց է տվել Վրաստանի հանրային հեռուստաընկերությանը, որտեղ անդրադարձել է տարածաշրջանային գործընթացներին, խաղաղության հարցերին և «3+3» ձևաչափին։

Հարցին, թե ինչ է երկիրը մտածում տարածաշրջանային հարաբերությունների զարգացման մասին, և ինչ ձևաչափեր կարող է ներկայացնել Վրաստանը՝ գոնե եռակողմ կամ ավելի ընդլայնված հարաբերությունների համար, Իլիա Դարչիաշվիլին նշել է, որ Վրաստանը հստակ դիրքորոշում ունի «3+3» ձևաչափի վերաբերյալ, և երկիրը դա արտահայտել է։ Այն է՝ չի մասնակցել, չի մասնակցում այդ ձևաչափին և չի մասնակցելու ապագայում։

«Միևնույն ժամանակ, Վրաստանը երկկողմ ձևաչափով շատ լավ, բարեկամական հարաբերություններ և համագործակցություն ունի հարևան երկրների՝ Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- ընդգծել է Դարչիաշվիլին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում