Եվրոպայի առաջնությունում հայ շախմատիստները հաղթանակներ են գրանցել
Նմանատիպ
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց իսրայելցիների հետ և հաղթեց 3:1 հաշվով։
Հայկ Մարտիրոսյանն ու Հրանտ Մելքումյանն առավելության հասան առաջին երկու խաղատախտակների, իսկ Շանթ Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ ոքի։
Հայաստանի հավաքականը 7 միավորով հավասարվեց առաջատարներ Լեհաստանին ու Գերմանիային, որոնք չորրորդ տուրում խաղացին ոչ ոքի:
5-րդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Գերմանիան։
Կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը 3,5:0,5 հաշվով պարտության մատնեց շվեյցարացիներին։
Առաջին համար Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի խաղաց Ալեքսանդրա Կոստենյուկի հետ, իսկ Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանն ու Սուսաննա Գաբոյանը հաղթանակներ տարան։
Հայաստանի թիմը վաստակել է 6 միավոր և Սերբիայի ու Բուլղարիայի հետ բաժանում է 4-6-րդ տեղերը։ Առաջատարներն են 7-ական միավոր վաստակած Ֆրանսիան, Ադրբեջանն ու Գերմանիան։
5-րդ տուրում Հայաստանի թիմի մրցակիցը կլինեն ֆրանսուհիները։
Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 9 տուր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում