Էրդողանը Գազայի հատվածում տիրող իրավիճակը համեմատել է Արցախում տեղի ունեցածի հետ

Էրդողանը Գազայի հատվածում տիրող իրավիճակը համեմատել է  Արցախում տեղի ունեցածի հետ

Ըստ  Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի  Իսրայելը Մերձավոր Արևելքի հակամարտության արդյունքում հիասթափության կապրի, ինչպես նախկինում Հայաստանը ղարաբաղյան հակամարտությունում։

Էրդողանը նախորդ տարիներին Հայաստանի գործողությունները անվանել է «մեր հողերի մասին երազանքների հետապնդում», իսկ այժմ երկիրը, ըստ նրա պատկերացմամբ, «սովորել է Ղարաբաղյան պատերազմի դասը և իր տեղում կանգնել»:

«Իսրայելը նույնպես հիասթափվելու է։ Քանի դեռ մենք՝ 85 միլիոն մարդ, միասնական ենք, ոչ ոք չի կարող մեզ կոտրել: Եվ այդ պատճառով էլ ուժեղ և ժամանակակից բանակը դեռ մեզ համար անհրաժեշտություն է», – ասել է նա խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության անդամների առջև ունեցած ելույթի ժամանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում