Ինչպե՞ս լուծել Հայաստանում օրեցօր ավելացող թափոնների խնդիրը
Նմանատիպ
Հայաստանում Ամերկայի առևտրի պալատը հայաստանյան բիզնեսների, ահատների և կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացրել է «Շրջանաձև տնտեսութուն և կայուն աճ» խորագրով քննարկում։
Միջոցառման շրջանակում քննարկվել է Հայաստանը շրջանաձև տնտեսություն ունեցող պետության դարձնելու և դրա միջոցով կայուն աճ ապահովելու խնդիրները, հնարավորությունները և ճանապարհները։
Մասնակիցները քննարկել են Հայաստանում թափոնների վերամշակման, օգտագործված ռեսուրսների՝ տնտեսություն վերադարձի համակարգի ստեղծման հնարավորություններն ու հեռանկարները, «շրջանաձև տնտեսութուն» ունենալու ճանապարհին առկա խոչընդոտները։
«Բոլորս գիտակցում ենք, որ «շրջանաձև տնտեսությունը» միայն վերամշակումը չէ։ Այն ներառում է բոլոր կենսական ցիկլերը, որոնք պետք է ծառայեն մարդուն, բնությանը և օգնեն, որ մարդկանց մոտ գիտակցությունը փոխվի, տնտեսությունը դառնա ավելի ուժեղ, նվազեցնի թափոնները, ինչը պետք է նպաստի մեր երկրի ավելի կայուն աճին»,- նշել է Հայաստանում Ամերկայի առևտրի պալատի գործադիր տնօրեն Ինգա Հարությունյանը։
Հայաստանյան բիզնես ոլորտից ֆորումին մասնակցել են ինչպես «շրջանաձև տնտեսության» նոր անցնող ընկերություններ, այնպես էլ արդեն մեծ փորձ ունեցող բիզնեսներ։
180 երկրում գործունեություն ծավալող «Ֆիլիպ Մորրիս» ընկերությունը Հայաստանում նույնպես կիրառում է տնտեսության կայուն զարգացման միջազգային լավագույն փորձը և սկզբունքները։ Ընկերությունը նաև հանրությանն է փոխանցում կայուն զարգացման վերաբերյալ մեծ ծավալի ինֆորմացիա՝ «շրջանաձև տնտեսության» սկզբունքների կիրառման արդյունավետության վերաբերյալ, խթանում է «կանաչ» լուծումների կիրառումը Հայաստանում։
«Մենք ունենք նախագծեր, որոնց շրջանակներում մեր սպառողներին ինֆորմացնում և կրթում ենք, թե ինչպես կարող են վերամշակման հանձնել օգտագործված սարքերը։ Մենք դրանք պահեստավորում ենք, տեսակավորում, սարքերի մի մասը նորոգում, երբեմն ուղարկում այլ երկրներ՝ վերամշակման։ Միաժամանակ սարքերը նախագծում և պատրաստում ենք այնպես, որ նվազեցնենք բնությանը հասցվող վնասը, ինչպես օրինակ մեր վերջին ILUMA սարքը, որն ավելի երկար կյանք ունի նախորդների համեմատ։ Մեզ շատ տպավորել է հայաստանցիների ցանկությունը իրենց ներդրումն ունենալ շրջանաձև տնտեսության մեջ, մասնակցելով թափոնների հավաքմանը և սարքավորումների վերամշակմանը»,- նշել է Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի հաղորդակցությունների ռեգիոնալ կառավարիչ Օլեքսի Կալինիչենկոն։
«Շրջանաձև տնտեսությունը» վերամշակումից բացի ենթադրում է նաև արտադրական գործընթաց, որը նվազագույն վնաս է հասցնում շրջակա միջավայրին։ Դա Հայաստանում հնարավոր դարձնելու համար շահագրգիռ կողմերը քննարկեցին նաև, թե ինչպես իննովացիոն լուծումներով արդիականացնել արտադրությունները Հայաստանում ու կայուն աճի պայմաններ ստեղծել։
Հայաստանում դեռևս օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններն արված չեն, որոնք կարող են ապահովել ամբողջական անցում «շրջանաձև տնտեսության»։ Օրենսդրական առաջիկա փոփոխությունները նախատեսվում են արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրում, որը արտադրողներին և ներմուծողներին մասնակից կդարձնի թափոնների վերամշակման գործընթացին:
Հայաստանի բնակավայրերում տարեկան առաջանում է շուրջ 690 տոննա կոշտ կենցաղային աղբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում