Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների բռնկման հետևում կանգնած են Ռուսաստանն ու Իրանը. Զելենսկի
Նմանատիպ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է այն մասին, որ Ռուսաստանն և Իրանն են կանգնած Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների բռնկման հետևում։ Ըստ նրա, Մոսկվան ցանկանում է պատերազմ հրահրել նաև աշխարհի այլ տարածաշրջաններում:
«Մերձավոր Արևելքում այս պայթյունի հետևում կանգնած է Ռուսաստանը՝ իր դաշնակից Իրանի հետ։ Սա միակ մարտահրավերը չէ: Այժմ տեղեկատվական տարածքում միայն մեկ նման թեժ հակամարտություն կա՝ Մերձավոր Արևելքում, բայց ուշադրություն դարձրեք նաև Բալկաններին»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը երկար ծրագիր ունի՝ Բալկանները երկրորդն են լինելու, և եթե աշխարհը հիմա ոչինչ չանի, նորից պայթյուն կլինի։ Բալկանյան մի երկիր կպայքարի մեկ այլ երկրի դեմ։
«Հաջորդը Մոլդովան է։ Նրանք հիմա սկսում են խարխլել իրավիճակը Մոլդովայում՝ ցույց տալով, որ այնտեղ ընտրությունների հետ ինչ-որ բան այն չէ։ Ինչի՞ համար, որպեսզի ընտրությունները հակասահմանադրական ճանաչվեն, եվրոպամետ իշխանությունը փլուզվի: Սա այն է, ինչ անում է Ռուսաստանը»,- պարզաբանել է Զելենսկին։
Ռուսաստանը նման բազմաթիվ քայլեր է նախատեսել ու զուգահեռաբար իրականացնում է դրանք։ Նա օրինակ է բերել Աֆրիկայում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ներկայությունը։