Շահրամանյանն ընդունել է ԱԺ քննիչ հանձնաժողովում ցուցմունք տալու առաջարկը

Շահրամանյանն ընդունել է ԱԺ քննիչ հանձնաժողովում ցուցմունք տալու առաջարկը

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով գնալու և ցուցմունք տալու առաջարկը։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» թերթը` հղում անելով իր աղբյուրներին։

Ավելի վաղ Քոչարյանն ասել էր, որ հանձնաժողովը դեռ մեկ ամիս ունի մինչև լիազորությունների ավարտը, և իրենք մտադիր են Սամվել Շահրամանյանին հրավիրել, որ գա և պատասխանի իրենց հարցերին։Ըստ աղբյուրի՝ Սամվել Շահրամանյանն ի սկզբանե որոշել էր չգնալ՝ հաշվի առնելով Քոչարյանի՝ իր հասցեին արված հայտարարությունները։

Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանը հրապարակային հայտարարել էր, որ «Սամվել Շահրամանյանն ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ կլիներ»:

«Շահրամանյանը երկար է մտածել քննիչ հանձնաժողով գնալու-չգնալու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անդրանիկ Քոչարյանը բազմիցս ոչ կոռեկտ է արտահայտվել, մի քանի անգամ հրապարակային վիրավորական արտահայտություններ է հնչեցրել իր հասցեին։ Սակայն կարևորելով նման հնչեղություն ունեցող գործի իրական բացահայտումները, որին կարող է ինքը նպաստել՝ համաձայնվել է նոյեմբերի 24-ին գնալ քննիչ հանձնաժողով, 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում ունեցած բոլոր տեղեկությունները լիարժեք տրամադրել հանձնաժողովին»,-գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում