ԵԱՏՄ երկրները առաջ են գնացել ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման հարցում
Նմանատիպ
Ընթացիկ տարում ԵԱՏՄ երկրները բավական լուրջ առաջընթաց են ապրել ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման ծրագրերի հարցում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի հետ հանդիպման ընթացքում հայտնել է Բելառուսի էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչը։
Հանդիպման ընթացքում ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների ստեղծմանն առնչվող հարցեր են քննարկվել։
«Այս տարի մենք բավականին լուրջ առաջընթաց ենք գրանցել ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման ծրագրերով, շատ բան է արվել էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի մասով։ Գազի հետ կապված որոշակի պահեր կան, բայց մենք այնտեղ էլ առաջ կգնանք, մի շարք հարցեր արդեն կարգավորվել են, համաձայնեցված մոտեցումներ ենք գտել», – ասել է Կարանկևիչը։
Նախատեսվում է, որ ԵԱՏՄ–ում ընդհանուր էներգետիկ շուկաները կսկսեն գործել 2025 թվականի հունվարի 1-ից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում