Իսրայելի բանակը հայտարարել է, որ գրավել է Գազայի նավահանգիստը

Իսրայելի բանակը հայտարարել է, որ գրավել է Գազայի նավահանգիստը

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Գազայի նավահանգիստը օպերատիվ հսկողության տակ վերցնելու մասին։ Նավահանգիստը վերահսկվում և օգտագործվում էր պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից որպես վարժական բազա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով բանակի հայտարարությանը։

«Վերջին մի քանի օրվա համատեղ գործողության ընթացքում 188-րդ զրահատանկային բրիգադի և 13-րդ նավատորմի զինծառայողները օպերատիվ վերահսկողություն են հաստատել Գազայի նավահանգստի նկատմամբ, որը վերահսկվում էր… ՀԱՄԱՍ-ի կողմից,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ նավահանգիստն օգտագործվում էր որպես ՀԱՄԱՍ-ի ուսումնական բազա:

Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկատվության համաձայն` ոչնչացվել է նաև տասը գրոհային և տասը թունելի անցք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում