Թուրքիայում ավելանում է կանանց և երեխաների սպանությունների թիվը
Նմանատիպ
Թուրքական մամուլում լայնորեն շրջանառվում են Թուրքիայում տղամարդկանց կողմից օրեցօր աճող կանանց և երեխաների սպանության վերաբերյալ լուրերը: Մամուլում դրանք որակվում են որպես «սպանդ/կոտորած»:
Նման լուրերի լայն շրջանառությանը խթանել է նոյեմբերի 13-ին երկրի տարբեր շրջաններում տեղի ունեցած ընդհանուր առմամբ 4 այդպիսի սպանություն: Թուրքիայի կանանց միությունների արհմիության նախագահ Ջանան Գյուլուն, թուրքական իշխանությունների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ սպանություններն իրականացվում են հիմնականում նույն դրդապատճառներով:
«Կանայք սպանվում են սրբացված «ընտանեկան» միջավայրում իրենց ամենավստահելի մարդկանց, իրենց ուղեկից տղամարդկանց կողմից»: Բացի այդ, նեյմբերի 13-ին արհմիությունը հրապարակել է զեկույց, որը վերաբերում է 2023-ի առաջին 10 ամսվա ընթացքում կանանց սպանություններին:
39 կին սպանվել է ընտանիքի արական սեռի ներկայացուցիչների, իսկ 55 կին՝ այն տղամարդկանց կողմից, որոնց հետ հարաբերությունները գտնվել են բաժանման եզրին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում