Իրանը զենքի արտահանման ռեկորդներ է սահմանում
17/11/2023 09:50
Նմանատիպ
Անցյալ տարի Իրանի ռազմական արտահանումը մոտեցել է 1 միլիարդ դոլարի: Այս մասին հայտնում է իրանագետ և Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի փորձագետ Նիկիտա Սմագինը։
Իրանի պաշտպանության փոխնախարար գեներալ Մահդի Ֆարահին հայտարարել է.
«Ժամանակին աշխարհի երկրները նույնիսկ չէին ուզում մեզ փշալար մատակարարել, իսկ անցյալ տարի մեր ռազմական արտահանման արժեքը հասավ գրեթե 1 միլիարդ դոլարի»։
Գեներալը հավելել է․
«Մենք այժմ ոչ միայն բաղադրամասեր ենք արտադրում, այլև շարժվում ենք դեպի ամբողջ աշխարհում ամենաառաջադեմ ռազմական արտադրանքն ու սարքավորումները ստեղծելու ուղղությամբ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում