ՀՀ-ն ու Իրանը Արաքսի պահպանման աշխատանքների իրականացման քարտեզ են ներկայացրել
Նմանատիպ
Հայաստանն ու Իրանը քննարկել և ներկլայացրել են Արաքս սահմանային գետի պահպանման աշխատանքների իրականացման ճանապարհային քարտեզը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը։
Նշվում է, որ նոյեմբերի 15-16-ին Երևանում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի և Իրանի Իսլամական Հանրապետության Շրջակա միջավայրի կազմակերպության մարդկային շրջակա միջավայրի հարցերով տնօրենի տեղակալ Իրաջ Հեշմաթիի գլխավորությամբ կայացել է համատեղ նիստ։
Նիստի ընթացքում կողմերը քննարկել և համատեղ ներկայացրել են Արաքս սահմանային գետի պահպանման աշխատանքների իրականացման ճանապարհային քարտեզը, քննարկել և հաստատել են Արաքս սահմանային գետի ջրի որակի համատեղ մոնիթորինգային աշխատանքների իրականացման տարեկան ծրագիրը։
Վերականգնվել է Արաքս սահմանային գետի ուսումնասիրման մոնիթորինգային հայ-իրանական աշխատանքային խմբի երկկողմ համագործակցությունը՝ երկարաժամկետ կտրվածքով Արաքս սահմանային գետի ջրի որակն ապահովելու նպատակով։ Կողմերը քննարկել են Արաքս գետի ջրի որակի համատեղ գնահատման մեխանիզմները։ Նիստի արդյունքներով կողմերը ստորագրել են Արձանագրություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում