ԼՂ-ից տեղահանվածների համար մարզպետարաններին հատկացվել է 3.4 մլրդ դրամ
Նմանատիպ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 5-ի դրությամբ շուրջ 10000 անձ գտնվում էր հյուրատներում և հյուրանոցներում, իսկ այսօրվա դրությամբ 40+10 հազար դրամ աջակցության շնորհիվ հյուրանոցներում և հյուրատներում կա 1143 անձ:
Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն այսօրվա դրությամբ մարզպետարաններին հատկացրել է շուրջ 3.4 մլրդ դրամ, բացի այդ Սյունիքի մարզպետարանին հատկացվել է 579 մլն դրամ: Այս գումարները նախանշված են տեղահանված անձանց կեցավայրերի, սննդի, առաջին անհրաժեշտության որոշակի օժանդակությունների իրականացման համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը նշել է, որ 83.2 տոկոսով տրված գումարը փաստացի ծախսված է:
«Մենք նաև շարունակում ենք հումանիտար բեռների հետ կապված աշխատանքների իրականացումը, մասնավորապես կուզենայի նշել, որ Լեհաստանից, Ռումինիայից, տարբեր կազմակերպություններից, այդ թվում՝ նաև ռուսաստանաբնակ գործարարների, Ավստրիայի, Գերմանիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Արգենտինայի կողմից մեզ փոխանցված հումանիտար բեռները սահմանված կարգով պահեստավորվում են, ընդունվում են Ներքին գործերի նախարարության համապատասխան կառույցներում և մարզպետարաններից, համայնքներից ստացված հայտերի համակարգման և ընդհանրացման արդյունքում, մարզպետարանների կողմից ներկայացված հայտերով, մեր կողմից բաժանվում են համապատասխան մարզերին, համայնքներին, բնակավայրերին, որպեսզի հասանելի լինեն բնակիչներին: Առանձին կուզենայի նշել Իրանի Իսլամական Հանրապետության կողմից տրամադրված հումանիտար բեռը, որը հատկացվել է Սյունիքի մարզպետարանին»,- նշել է Վաչե Տերտերյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում