Թուրքիան անհրաժեշտություն է համարում C-400-ի օգտագործումը

Թուրքիան անհրաժեշտություն է համարում C-400-ի օգտագործումը

Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգտագործել Ռուսաստանից գնված С-400 (Triumph) զենիթահրթիռային համակարգերը (SAM): Այս մասին նախօրեին՝ նոյեմբերի 16-ին, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

«Մենք աշխատում ենք շուրջօրյա մեր երկրի անվտանգության համար։ Մենք չենք կարող գնել С-400-ներ և դրանք մի անկյունում թողնել։ Երբ մեզ անհրաժեշտ լինի, մենք կսեղմենք կոճակը, և բոլոր հետաքրքրվողները կտեսնեն, թե ինչ կլինի»,- ասել է ռազմական գերատեսչության ղեկավարը Թուրքիայի խորհրդարանում ելույթի ժամանակ։ Գյուլերը նաև ասել է, որ Թուրքիան նախատեսում է գնել  ընդհանուր առմամբ 40 Eurofighter Typhoon բազմանպատակային կործանիչ։

«Մենք  ցանկանում ենք գնել Eurofighter։ Սա շատ արդյունավետ ինքնաթիռ է։ Այդ ինքնաթիռները կապված են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իսպանիայի հետ»,- նշել է նախարարը։ Նրա խոսքով՝ Լոնդոնն ու Մադրիդը դրական են արձագանքել Անկարայի մտադրությանը, և ներկայումս աշխատանքներ են տարվում «Գերմանիային համոզելու համար»։

Նա  հավելել է, որ թուրքական ռազմաօդային ուժերին սպասարկող ամերիկյան արտադրության F-16 և F-4 ինքնաթիռները բավարար են անհրաժեշտ առաջադրանքները կատարելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում