Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չկա
Նմանատիպ
ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ Երևանը քննարկում է ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկը, սակայն կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան։
«Կան տարբեր քննարկումներ, առաջարկներ, բայց կոնկրետ դեռ պայմանավորվածություններ չկան, կա միայն դժվարություններ կապված աշխատանքային գրաֆիկի հետ: Հետևաբար այստեղ խնդիրներ չկան, կա միայն տեխնիկական համաձայնեցում, հայկական կողմը ոչ մի առաջարկից չի հրաժարվում, աշխատանքներ են տարվում»,- ասել է Հարությունյանը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային ֆորումի շրջանակում պատասխանելով գործակալության համապատասխան հարցին։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան շարունակում է երկխոսությունը Բաքվի և Երևանի հետ՝ օգնելու լուծել հակամարտությունը։ Իսկ Ռուսաստանի ԱԳՆ պաշտպանության ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ճեպազրուցում նշել էր, որ Ռուսաստանը պատրաստ է առաջիկայում Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում