Գոռ Սահակյանը դարձել ծանրամարտի աշխարհի առաջնության չեմպիոն
18/11/2023 13:30
Նմանատիպ
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գոռ Սահակյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:
Մեքսիկական Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Սահակյանը պոկում վարժություն գլխավերևում պահել է 140 կգ և դարձել փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում նա բարձրացրել է 165 կգ և նվաճել փոքր արծաթե մեդալ:
Երկամարտի 305 կգ արդյունքով` Գոռ Սահակյանը դարձել երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն:
Հիշեցնենք՝ նախօրեին աշխարհի երիտասարդների առաջնությունում ոսկե մեդալակիր էր դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում