Ադրբեջանական ԶՈւ-ն կրակոց է արձակել ՀՀ դիրքերի ուղղությամբ
18/11/2023 15:57
Նմանատիպ
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում