Զելենսկին պատրաստվում է նահանջել. Bloomberg
Նմանատիպ
Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ արկերի բացակայությունը և ուշադրությունը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության նկատմամբ, կարող է հանգեցնել ուկրաինական զորքերի նահանջի։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
«Ուշադրությունը փոխվում է Մերձավոր Արևելքի և այլ պատճառներով: Առանց աջակցության մենք նահանջելու ենք»,- Զելենսկու խոսքերն է մեջբերում գործակալությունը։ Ըստ Զելենսկու՝ նրանք 155 միլիմետրանոց արկերի խիստ կարիք ունեն, որոնց մատակարարումը զգալիորեն դանդաղել է, ինչը «խաթարում է Կիևի ռազմական ջանքերը»:
«Մեր մատակարարումները պակասել են։ Սա կյանք է, և սա նորմալ է, քանի որ բոլորը պայքարում են գոյատևման համար»,- ասել է նա։
Հավելենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Bloomberg-ը, ԱՄՆ-ն մեծացրել է Իսրայելին ռազմական օգնության մատակարարումը, այդ թվում՝ 155 միլիմետրանոց արկեր՝ Գազայի հատվածում քաղաքացիական անձանց զոհերից խուսափելու Վաշինգտոնի կոչերի ֆոնին:
Նշենք, որ ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է երկու փուլային ֆինանսավորման օրինագիծ, որը կառավարությունը բաց կթողնի մինչև հունվար-փետրվար ամիսները: Ժամանակավոր միջոցը դարձել է փոխզիջում. Բայդենի ստորագրած օրենքը չի նախատեսում վարչակազմի կողմից պահանջված 106 միլիարդ դոլարի հատկացումը Ուկրաինային և Իսրայելին օգնության համար, ինչի մասին պնդում են դեմոկրատները, բայց նաև չի պարունակում բյուջեի կրճատումներ, որոնք պահանջում են հանրապետականները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում