Հինգ երկրներ դիմել են ՄՔԴ՝ պահանջելով պատժել Իսրայելին
18/11/2023 22:07
Նմանատիպ
Հինգ երկրներ դիմել են Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազություն՝ պահանջելով հետաքննել Գազայի հատվածում իսրայելական բանակի հարձակումները։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Խնդրանքը ներկայացրել են՝ Բանգլադեշը, Բոլիվիան, Ջիբուտին, Կոմորը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Հռոմի կանոնադրության համաձայն՝ մասնակից պետությունը կարող է դիմել ՄՔԴ դատախազություն՝ այլ մասնակից պետության տարածքում կատարված հանցագործությունները հետաքննելու համար։
«ՄՔԴ-ն հետաքննում է 2021 թվականի մարտի 3-ից դատարանի իրավասության ներքո գտնվող հանցագործությունները, որոնք կատարվել են 2014 թվականի հունիսի 13-ից Գազայի հատվածում և Արևմտյան ափին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում