Միրզոյանը Բահրեյնում ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Նմանատիպ
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող անվտանգային իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Աշխատանքային այցով Մանամայում գտնվող Միրզոյանը ԱՊԼ գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման Հայաստանի տեսլականը։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ-ն հարևան երկրների հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամք ունի և կառուցողականորեն ներգրավված է բանակցություններում։
«Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ մատնանշելով այս ծրագրի կողմից ընձեռվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները ինչպես հարավկովկասյան տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս գտնվող երկրների համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Քննարկվել են Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։ Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը, ՀՀ կառավարության իրականացրած քայլերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում