Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ
18/11/2023 23:35
Նմանատիպ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Նրանք քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Ամիր Աբդոլլահիանը քննարկումների ընթացքում ընդգծել է երկխոսության և տարածաշրջանային մեխանիզմների ամրապնդման անհրաժեշտությունը՝ առանց տարածաշրջանից դուրս երկրների միջամտության։
«Որքան արդյունավետ են դառնում տարածաշրջանային համագործակցության ձևերը, այնքան դրանց օգուտները ձեռնտու են տարածաշրջանային կողմերին»,- ասել է Իրանի արտգործնախարարը։
Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների ամրապնդման կապակցությամբ և ընդգծել տարածաշրջանային և միջազգային ասպարեզում ջանքերի ընդլայնման և ամրապնդման կարևորությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում