Իրաքում զինված խմբավորումները գնդակոծել են ԱՄՆ-ի ռազմակայանը

Իրաքում զինված խմբավորումները գնդակոծել են ԱՄՆ-ի ռազմակայանը

Շիա զինված խմբավորումները, որոնք իրենց անվանում են «դիմադրության շարժում Իրաքում», ստանձնել են Իրաքում ԱՄՆ-ի ռազմակայանի նոր գնդակոծության պատասխանատվությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով խմբավորումների հայտարարությունը։

«Ի պատասխան Գազայի հատվածում մեր ժողովրդի դեմ թշնամու գործած հանցագործությունների, Իրաքում դիմադրության մարտիկները հարված են հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող ամերիկյան օկուպացիոն ռազմակայանին (Հարիր) անօդաչու թռչող սարքի օգնությամբ, որը դիպուկ խոցել է թիրախը», – նշվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, անցած գիշեր իրաքյան խմբավորումները հայտարարել են սիրիա-իրաքյան սահմանի շրջանում տեղակայված Էթ-Թանֆ բազայում ամերիկյան ուժերին անօդաչու թռչող սարքի հերթական հարվածի մասին:

ԱՄՆ զինված ուժերը Սիրիայի արևելքում և հյուսիս-արևելքում անօրինական կերպով վերահսկում են տարածքներԴ եյր էզ Զոր, Էլ Հասեկե և Ռաքքա նահանգներում, որտեղ Սիրիայի նավթի և գազի խոշորագույն հանքավայրերն են: Պաշտոնական Դամասկոսն իր տարածքում ամերիկյան զինվորականների ներկայությունն անվանել է օկուպացիա և պետական ծովահենություն՝ նավթի բացահայտ գողության նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում