Շառլ Միշելը դեռ պատրաստ է կազմակերպել առաջնորդների հանդիպում. Տոյվո Կլաար

Շառլ Միշելը դեռ պատրաստ է կազմակերպել առաջնորդների հանդիպում. Տոյվո Կլաար

ԵՄ-ն ստիպված չէ որևէ կողմում լինել. մենք, և մասնավորապես նախագահ Միշելն առաջարկել է իր բարեկամական ծառայությունները։ Մեզ համար առաջնային շահը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր ունենալն է։

Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը վերջին պահին նախ Գրանադայի հանդիպումից հրաժարվեց, ապա՝ Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսված հանդիպումից:

«Իսկ  թե ի վերջո դա որտեղ է ստորագրվում, մեզ համար շատ ավելի քիչ կարևոր է, քան այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա իրական հարաբերությունների կարգավորում: Սա մի կետ է։

Իսկ ինչ վերաբերում է նախագահ Ալիևի՝ Գրանադա չգալու որոշմանը, մենք հիասթափված էինք, կարծում էինք, որ դա կարեւոր հնարավորություն և բավականին կարևոր ֆորում է ուժեղ ուղերձներ ուղարկելու համար։

Նախագահ Միշելը դեռ պատրաստ է և ցանկանում է կազմակերպել առաջնորդների հանդիպում Բրյուսելում հնարավորինս շուտ: Ամսաթվերը, իհարկե, կարևոր են: Բայց ամենակարևորը իրականում առաջ շարժվելն է, և դա այն է, ինչի վրա մենք կենտրոնացած ենք՝ փորձել խրախուսել առաջընթացը հարաբերությունների իրական կարգավորման ուղղությամբ»,-ասել է Կլաարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում