Թուրքիայում եղանակային վատ պայմանների պատճառով նավ է խորտակվել

Թուրքիայում եղանակային վատ պայմանների պատճառով նավ է խորտակվել

Թուրքիայի մի շարք նահանգներում և շրջաններում եղանակային պայմանները կտրուկ վատացել են, երկրում անդադար տեղացող անձրևների հետևանքով ջրհեղեղներ են:  Նոյեմբերի 19-ին Թուրքիայում տիրող վատ եղանակային պայմանների և դրա հետևանքների վերաբերյալ խոսել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան:

Նշելով, որ հորդահոս անձրևներից գոյացած ջրհեղեղների պատճառով Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիրի և Բաթմանի շրջաններում 2 անձ մահացել է, իսկ 50-ը՝ վիրավորվել, նաև հայտնել է թուրքական նավ է խորտակվել:

Ժայռաբեկորին հարվածելու հետևանքով Թուրքիայի հյուսային հատվածում գտնվող Զոնգուլդաք նահանգի մոտակայքում խորտակվել է «Kafkametler» անունով բեռնատար նավը, իսկ նավի 12 հոգանոց անձնակազմը համարվում է  անհետ կորած:

Նախարարը շեշտել է, որ վատ եղանակային պայմանների պատճառով հնարավոր չէ նույնիսկ փրկարարական աշխատանքներ իրականցվել: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում