Ռուս-ուկրաինական պատերազմում գերիշխում է մարտավարական ճգնաժամը
Նմանատիպ
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությունը արագ չի ավարտվի։ Նա նաև հորդորել է ռազմաճակատում իրադարձությունների մշտական փոփոխություններ չակնկալել, ինչպես դա տեղի է ունենում ֆիլմերում։
«Չգիտես ինչու, մարդիկ դրան վերաբերվում են ինչպես ֆիլմի, և ակնկալում են, որ իրադարձություններում երկար դադարներ չեն լինի, իրենց աչքի առաջ անընդհատ պատկերը փոխվի, ամեն օր անակնկալներ կլինեն։ Բայց մեր զինվորների համար սա կինո չէ, սա մեր կյանքն է։ Սա ամենօրյա քրտնաջան աշխատանք է»,- ասել է Վլադիմիր Զելենսկին Fox News-ին տված հարցազրույցում։
«Եվ ամեն ինչ այնքան արագ չի ավարտվի, որքան մենք կցանկանայինք, բայց մենք իրավունք չունենք հանձնվելու: Եվ մենք դա չենք անի»,- հավելել է նա։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին նոյեմբերի սկզբին The Economist-ի համար հոդվածում գրել էր, որ հակամարտությունը «մտել է փակուղի»։ Նրա կարծիքով՝ իրավիճակը ճակատում կարող է վերածվել «դիրքային պատերազմի», որը «կարող է ձգձգվել տարիներով և հյուծել» Ուկրաինան։
Ռուս-ուկրաինական պատերազմում մենք ականատես ենք լինում «մարտավարական ճգնաժամ» եզրույթին։ Իսկ նման հակամարտություններում, որպես կանոն, հաղթում է ավելի շատ ռեսուրսներ ունեցող պետությունը՝ հյուծման քաղաքականության միջոցով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում