Գագիկ Ոսկանյանի գործն ուղարկվել է Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարան

Գագիկ Ոսկանյանի գործն ուղարկվել է Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարան

Ադրբեջանում ավարտվել է այս տարվա օգոստոսին օկուպացված Քարվաճառում կալանավորված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Քրեական գործի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարան։ Ավելի վաղ Ադրբեջանի դատախազությունը հայտնել է ՀՀ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի հետ կապված քրեական գործ հարուցելու և նրան կալանավորելու մասին։

Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը, նրան հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ ձերբակալել են հայ զինծառայողի։ Հակառակորդը հերթական ապատեղեկատվությունը տարածելու առիթը բաց չէր թողել` նշելով, թե իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում