ՀԱՄԱՍ-ն ամենազանգվածային հրթիռային հարձակումն է իրականացրել Թել Ավիվի վրա

ՀԱՄԱՍ-ն ամենազանգվածային հրթիռային հարձակումն է իրականացրել Թել Ավիվի վրա

Այսօր՝ նոյեմբերի 20-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր ամենազանգվածային հրթիռային հարձակումն է իրականցրել Թել Ավիվ քաղաքի վրա։ Այս մասին հայտնում են արաբական Al Arabiya և Al Mayadeen հեռուստաալիքները։

Բացի այդ, ըստ Al Arabiya հեռուստաալիքի տվյալների, ՀԱՄԱՍ-ի հրթիռակոծության տակ են հայտնվել նաև մի քանի քաղաք Իսրայելի կենտրոնական հատվածում։

Ինչպես նշել է ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ «Ալ Քասամ» բրիգադները, իսրայելական տարածքների հրթիռակոծությունն իրականացվել է «ի պատասխան խաղաղ բնակչության սպանութան»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում