Ոչ մի միջազգային ճնշում չի կարող ազդել Ադրբեջանի վրա. Ալիև

Ոչ մի միջազգային ճնշում չի կարող ազդել Ադրբեջանի վրա. Ալիև

«Ոչ մի միջազգային ճնշում չի կարող ազդել Ադրբեջանի կառավարության և ժողովրդի կամքի վրա», – այսօր Բաքվում, Իրաքի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Այժմ Հայաստանն օգտագործում է իր սփյուռքը Ադրբեջանի դեմ հարձակումների համար։ Այդ ամենը, սակայն, որևէ արդյունք չի տալու։

Մենք պատրաստ ենք խաղաղության, որը հիմնված կլինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման, ինչպես նաև խելամտության և պատմական արդարության վրա», – հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ «Հայաստանն իր ապագան պետք է պլանավորի՝ ելնելով սեփական ազգային շահերից, այլ ոչ թե տարածաշրջանից հեռու գտնվող և արյունալի գաղութատիրական անցյալ ունեցող պետությունների հավակնություններից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում