Հայկական առաջին արբանյակը կուղարկվի տիեզերք հաշված օրեր անց
21/11/2023 10:14
Նմանատիպ
Ընդամենը մի քանի օրից՝ նոյեմբերի 29-ին, տեղի կունենա Հայաստանի համար երկար սպասված պատմական իրադարձությունը։ ԱՄՆ-ից, օգտագործելով SpaceX Falcon-9 հրթիռը, Հայասաթ-1 արբանյակը կուղարկվի տիեզերք՝ դառնալով Հայաստանի առաջին ներքին արբանյակը։
«Հայասաթ-1»-ը Հայաստանից ուղարկվել է Նիդեռլանդներ, իսկ հաջող փորձարկումներից հետո՝ ԱՄՆ՝ Falcon-9 հրթիռի վրա տեղադրելու համար։
«Հայասաթ-1»-ը ստեղծվել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների կենտրոնի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում