Պենտագոնը Կիևին տրամադրել է 100 միլիոն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթ

Պենտագոնը Կիևին տրամադրել է 100 միլիոն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 100 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ։ Այս մասին Ռիա Նովստիի փոխանցմամբ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Կիև կատարած այցի ժամանակ։

«Այսօր ես հայտարարեցի Պենտագոնից 100 միլիոն դոլար արժողությամբ ռազմական տեխնիկայի ևս մեկ փոխանցման մասին»,- ասել է նա լրագրողներին՝ Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցություններից հետո։

«Օգնության նոր փաթեթը կներառի հրետանու և հակաօդային պաշտպանության համակարգերի զինամթերք, ինչպես նաև հակատանկային զենքեր»-, եզրափակել է Օսթինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում