Ֆրանսիան խախտում է կայունությունը Հարավային Կովկասում. Ալիև
Նմանատիպ
Ֆրանսիան խախտում է կայունությունը ոչ միայն իր նախկին և ներկա գաղութներում, այլև Հարավային Կովկասում, որտեղ աջակցում է անջատողական միտումներին և անջատողականներին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Ապագաղութացում. կանանց ուժեղացում և զարգացում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում: Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ֆրանսիան վարում է ռազմատենչ քաղաքականություն, զինում է Հայաստանին, խրախուսում է ռևանշիստական ուժերին Հայաստանում և հող է նախապատրաստում մեր տարածաշրջանում նոր պատերազմներ սանձազերծելու համար»։
«Միևնույն ժամանակ, Ֆրանսիան չարաշահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակը՝ իր կողմնակալ քաղաքականությունը վարելու համար, աշխարհաքաղաքական ինտրիգներով է զբաղվում տարբեր տարածաշրջաններում և փորձում է օգտագործել արևմտյան կազմակերպությունները՝ որպես պետությունների դեմ ճնշում գործադրելու միջոց»,- ասել է Ալիևը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում