Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն անօրինական է

Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն անօրինական է

Դատարանը հաստատել է, որ Գրիգորի Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից ավել կալանքի տակ պահելը անօրինական է: Այս մասին այսօր Գրիգորի Խաչատուրովի գործի մանրամասների համար հրավիրված  մամուլի ասուլում ասել է փաստաբան Միհրան Պողոսյանը:

գՆա ասաց, որ սեպտեմբերի 20-ի Վերաքննիչ քրեական դատարանի որոշում կա, որով արձանագրվել է՝ Գրիգորի Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն իրավաչափ չէ, եթե ի հայտ չգան ծանրակշիռ նոր հանգամանքներ։

«Հոկտեմբերի 4-ին գնում ենք դատարան, ներկայացնում որոշումը, դատարանն էլ որոշում է ևս երկու ամսով երկարաձգել կալանքի ժամկետը», – նշեց փաստաբանը։

Ըստ Միհրան Պողոսյանի՝ նոյեմբերի 27-ին Գրիգորի Խաչատուրովը կա՛մ պետք է ազատ արձակվի, կա՛մ Հայաստանում դատական համակարգ գոյություն չունի։

«Հիմա, եթե դատավոր Հովաննիսյանը իրավական որոշումներ հայտնի, հետո այդ դիրքորոշումները վերահաստատելու ժամանակ հրաժարվի իր իսկ դիրքորոշումներից, էլ ինչի՞ համար է զբաղվում իրավաբանությամբ», – ընդգծեց փաստաբան Պողոսյանը։

Նա նշել է, որ համակարգային ճնշում կա դատական համակարգի վրա, ու սա կոնկրետ դատավորի մասին չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում