ՀՀ ՊՆ-ն հերքել է Կիևին հրթիռներով զինելու մասին լուրերը

ՀՀ ՊՆ-ն հերքել է Կիևին հրթիռներով զինելու մասին լուրերը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է մի շարք արտասահմանյան և հայկական ԶԼՄ-ներում տարածված այն լուրերը, թե Հայաստանի Հանրապետությունն իբր հրթիռներ և այլ զինատեսակներ է մատակարարելու Ուկրաինային։Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, ասել է ռազմական գերատեսչության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման։

«Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումն իր պատասխանատվության շրջանակում հետևում է մամուլի հրապարակումներին և անհրաժեշտության դեպքում մեկնաբանում կամ արձագանքում դրանց։ Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և մենք կոչ ենք անում հայաստանյան ԶԼՄ-ների գործընկերներին չտարածել օտարերկրյա քարոզչական աղբյուրների կողմից լրատվամիջոցներ նետված կեղծ թեզերը»,- ասվում է ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանը պատրաստվում է Կիևի ռեժիմին փոխանցել «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համակարգեր՝ դրանց համար նախատեսված հրթիռներով և այլ զինատեսակներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում