Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն կընդունի ԱՄՆ-ի դեմ
21/11/2023 14:58
Նմանատիպ
Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն կընդունի ԱՄՆ-ի դեմ. հարցը ներառված է Միլլի Մեջլիսի այսօրվա նիստի օրակարգում։ Այս քայլի պատճառն օրերս ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայաստանի պաշտպանության ակտն է: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան ասել է, որ ԱՄՆ-ի դեմ հայտարարություն ընդունելու համար անհրաժեշտ է հանձնաժողով ստեղծել: Առաջարկն ընդունվել է:
ԱՄՆ Սենատն ընդունել է ACT S. 3000 ակտը, որի կրճատ անվանումն է՝ «2023 թվականի Հայաստանի պաշտպանության ակտ»: Այն Ազատության աջակցության մասին ակտի 907-րդ հոդվածի չեղյալ հայտարարման մասին է, որով չեղարկվում է Ադրբեջանին օգնություն տրամադրելու լիազորությունները: Ակտը Սենատ էր ներկայացվել այս տարվա սեպտեմբերի 29-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում