Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. ՀԱՊԿ
Նմանատիպ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդական առաքելություն Հայաստան ուղարկելու և այլ գործնական միջոցառումների վերաբերյալ որոշման նախագծի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Այս մասին ասվում է ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությունում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Մինսկում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախաշեմին հայկական կողմն առաջարկել է հետ կանչել հայտարարության նախագիծը քննարկումից։ Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու և այլ գործնական միջոցառումներ իրականացնելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»,- ասված է մեկնաբանության մեջ։
Հավելենք, որ 2022 թվականի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը։ ՀԱՊԿ այն ժամանակվա գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպումից հետո լրագրողներին պարզաբանել էր, որ փաստաթուղթը ընդհանուր առմամբ համաձայնեցվել է, և Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների փաթեթ է սահմանվել։ Բայց մի շարք կետերով որոշման նախագիծը վերջնական տեսքի պետք է բերվի։ Պետությունների ղեկավարները հանձնարարել էին վերջնական տեսքի բերել այս փաստաթուղթը և ներկայացնել իրենց ստորագրմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում