ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը մոտ են զինադադարի համաձայնությանը. ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար
Նմանատիպ
ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հայտարարել է, որ պաղեստինյան դիմադրության շարժումը միջնորդների միջոցով մոտ է Իսրայելի հետ զինադադարի համաձայնությանը։
Իսմայիլ Հանիեն երեքշաբթի ասել է, որ ՀԱՄԱՍ-ն իր պատասխանը փոխանցել է քաթարական կողմին և այլ միջնորդներին։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Իսրայելական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ ռազմական կաբինետը կանաչ լույս է տվել իշխանություններին՝ ՀԱՄԱՍ-ի հետ զինադադար կնքելու համար:
ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Իզզաթ ալ Ռիշքը նույնպես հայտարարել է, որ դիմադրության շարժումը հրադադարի համաձայնություն է ձեռք բերում Իսրայելի հետ, և որ պայմանավորվածության մանրամասները Կատարի և Եգիպտոսի իշխանությունները կհայտարարեն առաջիկա ժամերին։ Նա մանրամասնել է, որ իսրայելական կողմը, հատկապես վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հետաձգում են հրադադարի շուրջ բանակցությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում