Ավարտին են մոտենում Քոբայրավանքի և Սանահինի վանական համալիրի վերականգնման աշխատանքները
Նմանատիպ
ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները այցելել են Լոռու մարզում գտնվող Քոբայրավանքի և Սանահինի վանական համալիր:
Նրանք տեղում ծանոթացել են նախարարության պատվերով իրականացվող Քոբայրավանքի սեղանատան և Սանահին վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքների ընթացքին։
Քոբայրավանքի սեղանատա վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև նոյեմբերի վերջ։
Նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ջանքերով վերականգնման ընթացքում պեղվել-մաքրվել է նաև սեղանատան հատակը, բացվել են թոնրի, հորի կամ ջրավազանի հետքեր։ Քննարկվել են ջրահեռացման խնդիրները, և տրվել են դրանց լուծումներ։
Սանահին վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման աշխատանքները նույնպես մոտենում են ավարտին. տարածքը մասնակի բարեկարգվել է, կառուցվել է հենապատ։ Եկեղեցու պատերը լվացվել են կրային հետքերից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում