Սուրեն Պապիկյանը նույնպես չի մասնակցի ՀԱՊԿ նիստին

Սուրեն Պապիկյանը նույնպես չի մասնակցի ՀԱՊԿ նիստին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու վաղը Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ «Ազատության» հարցին ի պատասխան այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

Նիկոլ Փաշինյանը շուրջ մեկ շաբաթ առաջ էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հայտնել, որ չի մասնակցելու Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում